Home

«Համակարգչային Շտապ Օգնություն» ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին, որի գործունեությունը ի սկզբանե ուղղված էր Հայաստանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում լայնածավալ ծառայությունների մատուցմանը: Գործունեության բազմամյա փորձը բազմապատկել է առաջարկվող ՏՏ ծառայությունների որակը և քանակը, ինչպես նաև մասնագետների մասնագիտական հմտությունները:

Համակարգիչների ծրագրային և տեխնիկական սպասարկում

Ցանցերի նախագծում, տեղադրում և սպասարկում

Տպիչների սպասարկում

Հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման եւ այլ ավտոմատացման համակարգերի նախագծում, ներդրում եւ սպասարկում (մասնավորապես 1C միջավայրում)

Ծրագրավորում, ինտերնետային կայքերի պատրաստում, տեղադրում եւ սպասարկում

Բաժանորդային եւ պայմանագրային սպասարկում

ՏՏ խորհրդատվություն Համակարգիչների արդիականացում եւ արտաքին տեսքի բարելավում

Վճարովի երաշխիքի ծառայություն

Կազմակերպությունը անում է ամեն ինչ, որ համագործակցությունը հաճախորդների հետ լինի երկկողմանի շահավետ: Գործունեությունը ՏՏ շուկայում պահանջում է փորձ և պրոֆեսիոնալիզմ` առաջարկելով որակյալ համակարգչային ծառայություններ: Կազմակերպությունը օպերատիվորեն լուծում է առաջադրված խնդիրները` հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի շահերը և նպատակները: Համագործակցությունը «Համակարգչային Շտապ Օգնության» հետ օգնում է հասնել նշանակետերին առավել արագ և արդյունավետ` հենվելով ապագայի տեխնոլոգիաների վրա: