Home

Բիզնեսի ավտոմատացում 1C

Բիզնեսի ավտոմատացում-1C

Մերօրյա ժամանակակից կյանքում, որտեղ թելադրող դերակատարը բարձր տեխնոլոգիաներն են` կատարելության սահմաններ չկան: Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ բիզնեսի ճիշտ կառավարումը հանգեցնում է տեղեկատվության ճիշտ կառավարմանը, որն էլ իր հերթին գրեթե անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ճիշտ ներդրման և կառավարման: Կազմակերպություններում կառավարման և բիզնես գործընթացների ավտոմատացումը զգալիորեն բարձրացնում է ծառայությունների մատուցման որակը, արագությունը` դրանք դարձնելով ավելի մատչելի, կառավարելի և վերահսկելի:

Մենք առաջարկում ենք թեթևացնել Ձեր հոգսերը և խնդիրները` նվազագույնի հասցնելով ՏՏ կառավարման վրա Ձեր կողմից ծախսվող ջանքերը և ժամանակը:

“Համակարգրային Շտապ Օգնություն”-ը Ձեզ ներկայացնում և առաջարկում է ոչ միայն բիզնեսի ավտոմատացման միանվագ ծառայություն, Ձեր բիզնեսի զարգացումն ապահովող արդյունավետ համագործակցություն: Մեր ընկերության կողմից առաջարկվում են բիզնեսի ավտոմատացման և կառավարման ծրագրեր 1C միջավայրում, որոնք ներառում են

-հաշվապահական հաշվառում

-ապրանքների ներմուծման և վաճառքի գործընթաց

-արտադրության կազմակերպում և այլն

Ինչպես նաև իրականացնում է`

-առկա բազաների թարմացում

-տվյալների տեղափոխում

-բազայի կարգաբերում

-առցանց սպասարկում

1C-ի օգնությամբ բիզնես գործընթացների ավտոմատացման արդյունքում մեր հաճախորդները տնտեսում են կազմակերպչական զգալի ռեսուրսներ, որը մեծապես նպաստում է տվյալ ընկերության արտադրողականության և մրցունակության աճին։