Home

1) Ինչպես պաշտպանել համակարգիչը վիրուսներից
ա) Օգտագործել հակավիրուսային ծրագիր
բ) Սոցիալական կայքերում անծանոթ հղումներ չբացել
գ) Չներբեռնել անծանոթ ծրագրեր
դ) Երբեք չբացել անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերը
ե) Ֆայլեր ներբեռնել միայն այն կայքերից, որոնք ձեզ ծանոթ են և որոնց վստահում եք
զ) Արտաքին ինֆորմացիոն կրիչները բացելուց առաջ միշտ ստուգել հակավիրուսային ծրագրի օգնությամբ

2) Որն է համարվում ամենալավ հակավիրուսային ծրագիրը
ա) Միջին վիճակագրական տվյալներով` Kaspersky հակավիրուսային ծրագիրը
բ) Կախված համակարգչի տվյալներից` հնարավոր է այլ հակավիրուսային ծրագրի ընտրություն
գ) Անհատական մոտեցում

3) Որն է ամենալավ ինտերնետ բրաուզերը
ա) Մոտեցումն անհատական է
բ) Միջին վիճակագրական տվյալներով` Google Chrome և Mozilla FireFox (համակարգիչների համար)
գ) Պլանշետային համակարգիչների և այլ սարքերի դեպքում արտադրողի կողմից խորհուրդ տրվող բրաուզերը

4) Ինչքան ժամանակ է, որ կազմակերպությունն աշխատում է
ա) 2004 թ.-ից ի վեր

5) Պոռնոգրաֆիա պարունակող կայքերից օգտվելը շատ է վնասում համակարգչին
ա) Այդպիսի կայքերից վիրուս ձեռք բերելու հավանականությունը բավականին մեծ է

6) Ինչ հաճախականությամբ է պետք վերատեղադրել համակարգչի օպերացիոն համակարգը
ա) Հատուկ որոշված ժամկետ չկա, դա կախված է օգտագործման բնույթից և խնդիրներ առաջանալու պարագայում խնդրի լուծման պահանջից

7) Ինչ հաճախականությամբ է հարկավոր մաքրել համակարգիչը փոշուց
ա) Ցանկացած համակարգչի համար այդ ժամկետը որոշվում է անհատապես` կախված միջավայրից
բ) Երբ պարզապես բացել եք համակարգչի իրանը և նկատել եք փոշին
գ) Երբ հովացուցիչները սովորականից բարձր ձայն են արձակում կամ սկսում են չպտտվել
դ) Երբ նկատում եք, որ համակարգիչը շատ է տաքանում

8) Նոութբուքն ինչպես է պետք ճիշտ օգտագործել
ա) Ցանկալի է օգտագործել հարթ և ոչ փափուկ մակերևույթի վրա
բ) Ծնկների վրա և այլ մակերևույթների վրա օգտագործելուց ուշադրություն դարձնել, որպեսզի ստորին հովացման անցքերը չփակվեն
գ) Կենցաղային էլեկտրական ցանցին միացված երկարատև օգտագործման դեպքում ժամանակ առ ժամանակ լիցքաթափել մարտկոցը
դ) Նոութբուքի էկրանը բացել և փակել առանց այն ծռմռելու
ե) Նոութբուքը տեղափոխելուց կամ բարձրացնելուց չբռնել էկրանից
զ) Ուշադիր լինել, որպեսզի նոութբուքը սնուցող հոսանքի աղբյուրի լարը չձգվի և չվնասի բնիկը
է) Ցանկալի չէ թեյ, սուրճ կամ այլ հեղուկներ օգտագործել նոութբուքի հետ աշխատելիս, քանի որ նոութբուքի վրա թափվելիս կարող է վնասվել ամբողջ նոութբուքը

9) Որ ֆիրմայի նոութբուքներն են ամենալավը
ա) Եթե խոսքը հավաքման որակի մասին է, ապա ներքոնշյալները, չնայած նույն արտադրողի մոտ հանդիպում են հաջողված և չհաջողված մոդելներ
բ) Sony
գ) Toshiba
դ) Dell
ե) HP (Compaq)

10) Արդյոք սոցիալական կայքից շատ վիրուսներ են գալիս
ա) Բնականաբար վիրուսներ ընկնելու հավանականություն կա, սակայն դա կախված է նաև օգտվողի համակարգչի պաշտպանվածությունից և օգտվելու ձևից

11) Կարող եք վեբ կայքերի կամ սոց. կայքերի գաղտնաբառեր կոտրել
ա) Մենք չենք զբաղվում անօրինական գործունեությամբ

12) Կարող եք համակարգչի գաղտնաբառ բացել
ա) Այո, եթե համակարգիչը տնօրինողն անձամբ պահանջի

13) Կա այնպիսի ծրագիր, որով հետևեն քո համակարգիչը
ա) Կան այդպիսիք
բ) Գոյություն ունեն նաև այդպիսի վիրուսներ

14) Ինչ փոխել, որպեսզի հզոր խաղեր տեղադրվեն համակարգչում
ա) Ցանցացած խաղ ունի իր օպտիմալ աշխատանքն ապահովելու մի շարք պահանջներ, ուղղակի անհարժեշտ է ուշադրություն դարձնել դրանց և կազմակերպել դրանց ապահովումը

15) Ճիշտ է արդյոք, որ բարակ (LCD, LED, PLAZMA տեխնոլոգիաներով) մոնիտորներն ավելի քիչ են ճառագայթում
ա) Վերոնշյալ տեխնոլոգիաներով կառուցված էկրանները ընդհանրապես չունեն ճառագայթում

16) Արժե՞ Mac ձեռք բերել
ա) Անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ և, ելնելով Ձեր օգտագործման առանձնահատկություններից, որոշում ընդունել

17) Ինչով է պետք մաքրել մոնիտորի և նոութբուքի էկրանը
ա) Գոյություն ունեն էկրան մաքրելու համար նախատեսված հատուկ հեղուկներ և անձեռոցիկներ
բ) Ձեռքի տակ վերոնշյալները չունենալու պարագայում կարելի է նաև օգտագործել փափուկ բամբակյա կտոր և բժշկական սպիրտ

18) Տնային պայմաններում սովորեցնու՞մ եք ծրագրեր
ա) Տնային պայմաններում հնարավոր է միայն կարճատև խորհրդատվություն
բ) Կարելի է տանից մասնակցել առցանց ուսուցմանը

19) Արդյոք Linux-ը Windows-ից լավն է, թե ոչ
ա) Ցանկացած ծրագրի, ինչպես նաև օպերացիոն համակարգի ընտրությունը պայմանավորված է պահանջվող խնդրի լուծման առանձնահատկություններից և օգտագործողի անձնական ցանկությունից
բ) Քանի որ windows համակարգը ավելի տարածված է, դրա համար նախատեսված ծրագրերի ընտրությունն ավելի բազմազան է
գ) Քանի որ Linux-ը ավելի քիչ է տարածված, դրա համար ավելի քիչ են գրվում վիրուսներ

20) Ինչու բրաուզերը ցույց չի տալիս առցանց վիդեոները
ա) Հավանական պատճառ է Flash Player-ի ոչ նոր տարբերակի առկայությունը կամ դրա ծրագրային անսարքությունը
բ) Տեսաքարտի driver-ի բացակայության կամ թերության պատճառով

21) Skype-ը նոր կոնտակտներ չի ավելացնում
ա) Skype-ի ծրագրային անսարքությունից է
բ) Ոչ նոր տարբերակի առկայությունից է
գ) Խնդիրն այլ ծրագրային անսարքություններից է

22) Արդյոք համակարգչի օպերացիոն համակարգի վերատեղադրմամբ համակարգիչը վնասվում է
ա) Ամենևին ոչ

23) Ինչու է ժամ, ամիս, ամսաթիվը հետ ընկնում
ա) Մայր տպասալիկի bios-ի մարտկոցի անսարքության պատճառով
բ) Մայր տպասալիկի կվարցի վնասման պատճառով
գ) Մայր տպասալիկի այլ տեխնիկական թերությունների պատճառով

24) Արդյոք համակարգչում տեղադրված խաղերի մեծ քանակը վնասում է համակարգչին
ա) Ցանկացած տիպի տեղադրված ծրագրերի չափից մեծ քանակությունը կարող է դանդաղեցնել համակարգչի աշխատանքը, սակայն չի վնասում
բ) Ցանկացած տիպի ինֆորմացիայով կոշտ սկավառակի գրեթե ամբողջ ծավալը զբաղեցնելու դեպքում կոշտ սկավառակն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, ուստի այդ դեպքում կոշտ սկավառակի վրա անսարքություն առաջանալու հավանականությունը մեծանում է

25) Համացանցով խաղ խաղալիս արդյոք վիրուսներ գալիս են
ա) Տես հարց 10-ում

26) Ինչպես վերածել նկարը տեքստի
ա) Abby Finereader կամ դրա համար նախատեսված այլ ծրագրերի միջոցով

27) Հոսանքի տատանումներն արդյոք վնասում են համակարգչին
ա) Միանշանակ վնասում են, ինչպես և ցանկացած էլեկտրական այլ սարքերին

28) Որտեղից ձեռք բերել որակյալ տեխնիկա
ա) Computer Emergency մասնագիտացված խանութից

29) Youtube-ից ինչպես ներբեռնել տեսահոլովակներ
ա) Դրա համար նախատեսված ծրագրերով
բ) Դրա համար նախատեսված բրաուզերի հավելումներով
գ) Գոյություն ունեն նաև կայքեր, որոնց միջոցով կարելի է ներբեռնել youtube-ի տեսահոլովակներ

30) Կարող են բոլոր ծրագրերը ռուսերեն լինեն
ա) Կարող են, եթե Ձեր կողմից օգտագործվող ծրագրերի արտադրողները նախատեսել են ռուսաֆիկացում կամ ռուսերեն տարբերակներ

31) Ինչու բրաուզերի մեջ տառատեսակները ճիշտ չեն երևում
ա) Օպերացիոն համակարգի ռեգիոնալ կարգավորումների թերություն
բ) Որոշ տառատեսակների բացակայություն
գ) Բրաուզերի ծրագրային թերություն
դ) Բրաուզերի կոդավորման կարգավորում
ե) Կայքի նախագծման թերություն

32) Կարելի է արդյոք ցանցով տպել
ա) Այո, եթե տպիչը ցանցային է և միացված է ցանցին համապատասխան կարգավորումներով
բ) Եթե տպիչը ցանցային չէ, բայց միացված է տպման-սերվերին (print-server) կամ համակարգչին, որը միացված է ցանցին և կատարված են համապատասխան ցանցային կարգավորումները

33) Կարելի է ցանցով սկանավորում անել
ա) Այո, եթե սկաները ցանցային է և միացված է ցանցին համապատասխան կարգավորումներով
բ) Եթե սկաները ցանցային չէ, բայց միացված է համակարգչին, որը միացված է ցանցին և կատարված են համապատասխան ցանցային կարգավորումները

34) Ինչու Num Lock-ը չի միանում Windows-ը միանալիս
ա) Bios-ի կարգավորումների խնդիր է
բ) Windows օպերացիոն համակարգի ռեգիստորների խնդիր

35) Համակարգիչը միանալիս ինչու է F1-ի սեղմում պահանջում
ա) Համակարգչի Bios համակարգն ինքնադիագնոստիկայի ժամանակ որևէ խնդիր հայտնաբերելու ժամանակ էկրանին բերում է “սեղմել F1” պահանջը և հետագա հաղորդագրությունը, որի մեջ գրված է լինում բուն պատճառը: Հավանական են հետևյալ տարբերակները.
• սարքի կամ սարքի պարամետրի փոփոխություն
• սարքի բացակայության սխալ
• bios-ի ջերմաստիճանային ցուցանիշների սխալ
• bios-ի մարտկոցի լարման նվազման հետ կապված խնդիր

36) Ինչու UPS-ը հոսանքի տատանումներին չի դիմանում
ա) UPS-ի մարտկոցը փոխարինման կարիք ունի
բ) UPS-ն այլ տեխնիկական թերություն ունի
գ) UPS-ը նախատեսված չէ մեծ տատանումների համար և չունի ավտոմատ կարգավորիչ

37) Ինչու է համակարգչի աշխատանքային աղմուկն ուժեղացել
ա) Փոշու և մաշվածության հետևանքով հովացուցիչներն աղմկոտ են աշխատում
բ) Պրոցեսորի ջերմության չափից ավելի բարձրացման հետևանքով պրոցեսորի հովացուցիչը պտտվում է մաքսիմալ արագությամբ
գ) Կոշտ սկավառակը տեխնիկական թերություն ունենալու հետևանքով կարող է աղմուկով աշխատել

38) Ինչու որոշ կայք էջեր չեն բացվում
ա) Հնարավոր է վիրուսի առկայություն
բ) Հնարավոր է հակավիրուսային կամ այլ ծրագրով փակված լինի որոշ կայքեր դիտելու հնարավորությունը

39) Որտեղից կարելի է լավ խաղեր բեռնել
ա) Ցանկալի է խաղեր բեռնել դրանք նախագծողների պաշտոնական կայքերից

40) Ինչքան ժամանակային ինտերվալով պետք է նոութբուքը մաքրվի
ա) Ցանկացած նոութբուքի համար այդ ժամկետը որոշվում է անհատապես` կախված միջավայրից և օգտագործման ձևից
բ) Երբ հովացուցիչները սովորականից բարձր ձայն են արձակում կամ սկսում են չպտտվել
գ) Երբ նկատում եք, որ նոութբուքը շատ է տաքանում

41) Ինչու են համակարգչի մոնիտորին գծեր հայտնվում
ա) Տեսաքարտի տեխնիկական խնդիր
բ) Մոնիտորի տեխնիկական խնդիր
գ) Մոնիտորի ինֆորմացիոն լարի խնդիր
դ) Որոշ դեպքերում տեսաքարտի ծրագրային ապահովման խնդիր

42) Համակարգչի մոնիտորն անհասկանալիորեն անջատվում և միանում է
ա) Մոնիտորի սնուցման աղբյուրի տեխնիկական թերություն
բ) Մոնիտորի լամպերի թերություն

43) Ինչու է համակարգիչն անջատվում տաքանալուց
ա) Համակարգիչը նախատեսվածից ավելի տաքանալու դեպքում ավտոմատ անջատվում է, որպեսզի տաքացող սարքերը շարքից դուրս չգան
բ) Խնդիրը վերացնելու համար հարկավոր է գտնել տաքացման խնդիրը

44) Ինչու համակարգիչը ընդհանրապես չի միանում
ա) Սնուցման սարքը վնասվել է
բ) Մայր տպասալիկը վնասվել է
գ) Համակարգչի էլեկտրական սնուցման մալուխը վնասվել է
դ) Վնասվել է ցանկացած այլ համալրող սարք

45) Համակարգիչը դանդաղ է աշխատում
ա) Վիրուսների առկայության հետևանքով
բ) Համակարգչի կոշտ սկավառակի առաջնային C հատվածը գերծանրաբեռնված է ցանկացած տիպի ինֆորմացիայի մեծ քանակով
գ) Կոշտ սկավառակի վրա չկարդացվող կամ դանդաղ կարդացվող հատվածների առկայության հետևանքով
դ) Գերտաքանալու հետևանքով
ե) Համակարգչի վրա ավելի բարձր տեխնիկական պահանջներ ունեցող ծրագրային ապահովում օգտագործելու դեպքում
զ) Ցանցին միացված համակարգչի պարագայում, եթե միաժամանակ շատ այլ օգտագործողներ օգտվեն տվյալ համակարգչի ցանցային ռեսուրսներից

46) Kdwin-ը միշտ ջնջվում է
ա) Kdwin-ը ի սկզբանե սիրողական մակարդակով պատրաստված ծրագիր է և ունի նախագծման որոշ թերություններ
բ) Կարելի է օգտագործել մեր կողմից փոփոխված kdwin-ը, որն ունի նախատեսված հրամաններ` առաջացած խնդիրները շտկելու համար

47) Մոնիտորին կապույտ էկրան է բացվում
ա) Տեխնիկական կամ ծրագրային խնդիր է, որի մասին օպերացիոն համակարգն ինֆորմացիա է բերում էկրանին կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով և պատճառի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարելի է ստանալ տեքստում նշված սխալի կոդի միջոցով

48) Համակարգիչն անջատելուց (shut down) այն չի անջատվում
ա) Եթե հրամանին չի արձագանքում` կա ծրագրային թերություն
բ) Եթե անջատվելուց հետո անմիջապես միանում է (restart), ապա պրոցեսներից մեկն անջատելուց սխալ է աշխատում և սխալի հետևանքով restart է լինում, հավանական է տեսաքարտի ծրագրային ապահովման խնդիրը

49) Ինչու է նոութբուքի սնուցման աղբյուրն անջատելիս նոութբուքն անջատվում
ա) Նոութբուքի մարտկոցը վնասված է և պետք է փոխարինվի նորով
բ) Նոութբուքի սնուցման միկրոսխեման վնասված է

50) Ինչու է տպելիս թղթի եզրով վերևից ներքև հաստ սևացնում
ա) Քարտրիջի ֆոտոթմբուկը մաշված է (պետք է փոխարինվի նորով)

51) Ինչու է տպելիս թղթի ամբողջ մակերեսով վերևից ներքև մանր սև գծեր գծում
ա) Քարտրիջի միջից պետք է հեռացվի օգտագործված փոշին և վերալիցքավորվի

52) Ինչու է տպելիս քարտրիջը վերևից ներքև թղթի միջնամասում բաց գիծ գծում
ա) Կարգաբերող դանակը վնասված է

53) Ինչու է տպելիս տողերից յուրաքանչյուրը կրկնապատկվում
ա) Ռետինե լիսեռը պետք է փոխարինվի նորով

54) Ինչու է քարտրիջից ճռճռոց գալիս
ա) Մագնիսական լիսեռը վնասված է, նախընտրելի է փոխարինել այն

55) Ինչու են տպելիս թղթի ամբողջ մակերեսով սև կետեր հայտնվում
ա) Ֆոտոթմբուկը մաշված է և պետք է փոխվի

56) Ինչու են տպելիս թղթի վրա հորիզոնական սև գծեր հայտնվում
ա) Ֆոտոթմբուկը վնասված է և պետք է փոխվի

57) Ինչու է տպելիս թուղթը ճմրթվում և վնասված դուրս գալիս
ա) Տպիչի վառարանում կան վնասված մասեր

58) Ինչու է տպելիս տեքստն անհամաչափ ֆոնով տպվում
ա) Նախընտրելի է ֆոտոթմբուկը փոխարինել

59) Ինչու Xerox կամ Samsung մոդելի տպիչները տեքստը բաց են տպում
ա) Քարտրիջի պրոֆիլակտիկ մաքրում
բ) Ֆոտոթմբուկի փոխարինում

60) Ինչու Xerox կամ Samsung մոդելի տպիչները որոշ ժամանակ օգտագործելուց հետո թուղթը չեն քաշում
ա) Թղթամանի ռետինե գլանակը պետք է սպիրտով մաքրվի

61) Ինչու Xerox կամ Samsung մոդելի որոշ տպիչներ առաջին կամ երկրորդ լիցքավորումից հետո այլևս չեն տպում
ա) Տպիչը կամ քարտրիջը պետք է վերածրագրավորվի

62) Ինչու տեքստի մի մասը չի տպում
ա) Քարտրիջի վերալիցքավորման ժամանակն է

63) Ինչու տպիչը համակարգչից տպելու հրահանգը չի հասկանում
ա) Տպիչի խնդիր է
բ) Ծրագրային խնդիր է
գ) USB լարը վնասված է

64) Լիցքավորումից հետո քանի էջ կարող է տպել տպիչը
ա) Կախված քարտրիջի մոդելից և ֆիզիկական մաշվածությունից` 1000-2000 էջ

65) Աշխատելիս համակարգիչը վառած հոտ է արձակում
ա) Հարկավոր է արագ անջատել համակարգիչը և զանգահարել մասնագետի

66) Էկրանի լույսը վառվում է, սակայն համակարգիչը չի միանում
ա) Տես կետ 45-ում

67) Skype-ի ձայնը չի լսվում
ա) Պետք է ստուգել ձայն արձակող և գրանցող սարքավորումների աշխատունակությունը
բ) Հավանական խնդիր է ձայնային քարտի տեխնիկական կամ ծրագրային թերությունը
գ) Եթե վերոհիշյալ թերություններն առկա չեն, ապա պետք է ստուգել skype-ի ձայնային կարգավորումները

68) Համակարգչի էկրանին պատկերը ճիշտ չի ցույց տալիս գույները (ընդհանուր ֆոնը կապույտ է, կանաչ կամ այլ գույնի)
ա) Վնասված է մոնիտորի ինֆորմացիոն մալուխը
բ) Վնասված է տեսաքարտը
գ) Մոնիտորը տեխնիկական թերություն ունի

69) Համակարգիչը restart է լինում
ա) Վիրուսների առկայության պարագայում
բ) Օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրային ապահովման թերության հետևանքով
գ) Համալրող սարքերի, դրայվերների թերության հետևանքով
դ) Գերտաքացման հետևանքով
ե) Էլեկտրական ցանցում հոսանքի տատանման հետևանքով
զ) Կոշտ սկավառակի վրա վնասված սեկտորի առկայության հետևանքով
է) Օպերատիվ հիշողության անսարքության հետևանքով
ը) Մայր տպասալիկի տեխնիկական անսարքության հետևանքով
թ) Սնուցման աղբյուրի տեխնիկական անսարքության հետևանքով
ժ) Տեսաքարտի տեխնիկական անսարքության հետևանքով
ի) Այլ համալրող սարքերի տեխնիկական անսարքությունների հետևանքով

70) Համակարգիչն ինքնուրույն միանում է
ա) Հոսանքի բարձր տատանման հետևանք
բ) Bios-ի կարգավորումների կարիք ունի

71) Հակավիրուսային ծրագիրը չի աշխատում
ա) Համակարգչում վիրուսների առկայության հետևանքով, որոնց հակավիրուսային ծրագիրը չի կարողացել հայտնաբերել
բ) Լիցենզիայի ժամկետների կամ պայմանների խախտման պարագայում
գ) Ծրագրային սխալների հետևանքով

72) Խաղ խաղալիս համակարգիչն անջատվում է
ա) Տեսաքարտը գերտաքանում է
բ) Խաղն ունի ծրագրային թերություն
գ) Մնացած դեպքերում տես կետ 70

73) Համակարգչի էկրանը չի միանում
ա) Հավանական է համակարգիչը սնուցում ստանում է, լույսերը վառվում են, բայց տեխնիկական խնդրի պատճառով մինչև վերջ չի միանում, այդ պատճառով էլ էկրանը չի բացվում (Տես կետ 45)
բ) Վնասված է մոնիտորի ինֆորմացիոն մալուխը
գ) Մոնիտորը տեխնիկական անսարքություն ունի

74) Ինտերնետ հասանելիություն չկա
ա) Առաջին հերթին պետք է ստուգել, որպեսզի կապի սարքը (մոդեմ) միացված լինի համակարգչին և ստանա սնուցում
բ) Պետք է զանգահարել ինտերնետ կապ տրամադրող ընկերությանը և ճշտել` արդյոք իրենց մոտ ամեն ինչ նորմալ է
գ) Վերոհիշյալ երկու կետերում ամեն ինչ նորմալ լինելու պարագայում հնարավոր են հետևյալ թերությունները.
• Կապի սարքը տեխնիկական թերություն ունի
• Կապի սարքի լարը կամ համակարգչային ցանցը ունեն տեխնիկական թերություններ
• Համակարգիչի օպերացիոն համակարգը վնասված է վիրուսների կամ այլ հետևանքով
• Թերություն ունի կապի սարքի կամ ցանցային քարտի ծրագրային ապահովումը

75) Windows-ը միանալիս համակարգիչը կախվում է
ա) Օպերացիոն համակարգի թերություն
բ) Կոշտ սկավառակի վրա վնասված սեկտորի առկայության հետևանքով
գ) Վիրուսների առկայության պարագայում
դ) Օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրային ապահովման թերության հետևանքով
ե) Համալրող սարքերի, դրայվերների թերության հետևանքով
զ) Գերտաքացման հետևանքով
է) Մայր տպասալիկի տեխնիկական անսարքության հետևանքով
ը) Սնուցման աղբյուրի տեխնիկական անսարքության հետևանքով
թ) Տեսաքարտի տեխնիկական անսարքության հետևանքով
ժ) Այլ համալրող սարքերի տեխնիկական անսարքության հետևանքով
ի) Bios-ի տեխնիկական թերության կամ սխալ կարգավորումների հետևանքով

76) Համակարգիչը չի միանում, փոխարենը ծվծվոց է արձակում
ա) Դա նշանակում է, որ bios-ն աշխատում է և գտնում է վնասված սարք, որի հետևանքով միանալու պրոցեսը չի կարող առաջ գնալ
• Մեկ հատ երկար, երեք հատ կարճ ձայնային ազդանշանը նշանակում է, որ վնասված է տեսաքարտը
• Երեք հատ կարճ և անընդհատ կրկնվող ձայնային ազդանշանը նշանակում է, որ կա խնդիր` կապված օպերատիվ հիշողության հետ
• Այլ ձայնային ազդանշանների միջոցով անսարքության որոշման համար խորհուրդ է տրվում դրանց նշանակությունը փնտրել անմիջապես մայր տպասալիկի արտադրողի էլ. էջում

77) Համակարգչին միացված տպող սարքը պատճենահանում է, սակայն չի տպում
ա) Հավանական է, որ վնասված է համակարգչին միացման ինֆորմացիոն մալուխը
բ) Տպող սարքի ծրագրային ապահովումը վնասված է կամ բացակայում է
գ) Ինֆորմացիոն պորտը (USB), որին միացված է տպիչը տեխնիկական թերություն ունի կամ բացակայում է դրա ծրագրային ապահովումը (driver)
դ) Օպերացիոն համակարգի մեջ տեղադրված է նաև այլ տպիչի ծրագրային ապահովում և նշանակված է որպես հիմնական տպիչ
ե) Օպերացիոն համակարգի թերություն` printer spooler service կամ այլ
զ) Տպող սարքի ծրագրային պատուհանում կա այլ չավարտված տպելու առաջադրանքի հրաման

78) Համակարգիչը միացնելիս windows-ը չի միանում
ա) Կոշտ սկավառակն ունի ծրագրային կամ տեխնիկական թերություն
բ) Վնասվել է օպերացիոն համակարգը
գ) Խախտվել են bios-ի կարգավորումները

79) Տեքստը քառակուսի սիմվոլներով է գրվում
ա) Կախված միջավայրից, որտեղ գրվում է տեքստը, խնդիրները կարող են լինել տարբեր
բ) Հնարավոր է տվյալ տիրույթում, որտեղ գրվում է տեքստը, կան տեքստի կոդավորման սահմանափակ հնարավորություններ
գ) Հարկավոր է փորձել գրել երկու տարբերակն էլ` Unicode կամ ոչ Unicode
դ) Կախված միջավայրից` հավանական է, որ կարիք լինի տառատեսակի փոփոխման
ե) Մնացած տարբերակներում խորհրդակցեք մասնագետի հետ և պարտադիր նշեք, թե ինչ միջավայրում է հանդիպում խնդիրը

80) Ինչու նոութբուքի Wi-Fi-ը չի միանում ցանցին
ա) Wi-Fi սարքը վնասվել է
բ) Վնասվել է սարքի ծրագրային ապահովումը
գ) Խախտվել են օպերացիոն համակարգի` Wi-Fi-ին վերաբերող կարգավորումները
դ) Wi-Fi սարքն անջատված է նոութբուքի վրա գտնվող սեղմակից կամ ստեղնաշարի Fn և Wi-Fi-ի նշանով ստեղների միջոցով
ե) Վնասված է Wi-Fiցանցն ապահովող սարքը
զ) Wi-Fiցանցն ապահովող սարքը կարգավորումների թերություն ունի

81) Համակարգիչը մկնիկը չի ճանաչում
ա) Տեխնիկապես վնասված է USB կամ PS/2 պորտը
բ) Վնասվել է մկնիկը կամ նրա լարը
գ) Օպերացիոն համակարգն ունի ծրագրային թերություններ

82) USB սարքը չի ճանաչում
ա) Տեխնիկապես վնասված է USB պորտը
բ) Վնասվել է USB սարքը
գ) Օպերացիոն համակարգն ունի ծրագրային թերություններ
դ) Կա անհամապատասխանություն սարքի և մայր տպասալիկի USB-ների արագագործության միջև

83) Տեսահոլովակ դիտելիս այն կտրատվում է
ա) Տեսաքարտի driver-ը տեղադրված չէ
բ) Համակարգչի տեխնիկական տվյալները կամ ներկայիս վիճակը չեն բավարարում տեսահոլովակի ծավալը և խտությունը վերամշակելու համար
գ) Տեսահոլովակը ունի առանձնահատուկ կոդավորում, որի համար անհրաժեշտ է տեղադրել համապատասխան ապակոդավորման ծրագրային ապահովում (codec)
դ) Համակարգչի պրոցեսորը կամ տեսաքարտը գերտաքանում են
ե) Համակարգչի ընդհանուր աշխատանքը չափից ավելի դանդաղել է

84) Ինչ անել, երբ նոութբուքի վրա ինչ որ բան է լցվել
ա) Անմիջապես անջատել նոութբուքը, հանել մարտկոցը, շրջել հակառակ ուղղությամբ և շտապ դիմել մասնագետի

85) Նոութբուքի էկրանը չի բացվում
ա) Նոութբուքը տեխնիկական թերություն ունի և միացման գործընթացը չի հասնում էկրանը բացելու պրոցեսին
բ) Վնասված է տեսամիկրոսխեման
գ) Վնասված է էկրանի ճկուն ինֆորմացիոն լարը
դ) Կա խնդիր լամպերի հետ
ե) Վնասված է էկրանի մատրիցան

86) Ձայնի նշանը կա, սակայն ձայն չի լսվում
ա) Վնասված է ձայնային քարտը
բ) Ձայնային քարտի ծրագրային ապահովումը կամ դրա հետ կապված կարգավորումները վնասված են
գ) Տեղադրված է ձայնային քարտի սխալ ծրագրային ապահովում
դ) Bios-ի կարգավորումների թերություն
ե) Բարձրախոսի կամ ականջակալի տեխնիկական թերություն

87) 3G մոդեմը միացնելիս համակարգիչն անջատվում է
ա) Մայր տպասալիկը կամ USB պորտերն ունեն տեխնիկական թերություն
բ) Վնասված է 3G մոդեմը
գ) Համակարգչի սնուցման աղբյուրն ունի տեխնիկական թերություն

88) Արդյոք նոութբուքի մարտկոցը հնարավոր է վերանորոգել
ա) Տեսականորեն հնարավոր է, բայց խորհուրդ չի տրվում, որովհետև նմանատիպ մարտկոցները նախատեսվածից ավելի լիցքավորվելու դեպքում կարող են պայթել
բ) Նաև տնտեսապես է ավելի ձեռնտու գնել նոր մարտկոց

89) Windows-ի էկրանի նկարը չի պահպանվում
ա) Եթե windows-ի դեսկթոփի նկարն ավտոմատ փոխարինվում է սև ֆոնով, ապա դա նշանակում է, որ դուք օգտագործում եք ոչ լիցենզիոն օպերացիոն համակարգ

90) Ինչու Word կամ Excel չի բացվում
ա) Microsoft Office ծրագրային փաթեթը վնասված է
բ) Հնարավոր է օպերացիոն համակարգի հետ կապված այլ ծրագրային թերություն

91) Համակարգչի սկավառակակիրը DVD-RW է, սակայն CD սկավառակներ կարդում է, իսկ DVD սկավառակներ չի կարդում
ա) CD և DVD սկավառակները DVD-RW սարքը կարդում է տարբեր լազերային ճառագայթներով, ուստի հնարավոր է ճառագայթներից մեկի ռեսուրսը սպառվել է
բ) DVD-RW սկավառակակիրը վերանորոգելն անիմաստ է, քանի որ տնտեսապես ավելի նպատակահարմար է ձեռք բերել նորը